Արգենտինայի նախագահը հայտնել է հայկական համայնքի ու մշակույթի կողքին գտնվելու հանձնառության մասին

Աստղիկ Խաչատրյան 25.04.2021 - 16:29
25.04.2021 - 16:29 դիտում

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել, որում ընդգծել է հայկական մշակույթի նկատմամբ հարգանքի իր հանձնառությունն ու վերահաստատել, որ հայ համայնքի կողքին է: Արգենտինայի Հանրապետության նախագահի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Հայոց Ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ՝ նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու պարտավորությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ: Ձեզ եմ ուղարկում իմ սրտագին ողջագուրանքները»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ