Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

Գոհար Ստեփանյան 11.05.2021 - 10:18
11.05.2021 - 10:18 դիտում

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:

Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ