Գազայից 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Գոհար Ստեփանյան 11.05.2021 - 10:37
11.05.2021 - 10:37 դիտում

Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան 140 ռազմական թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարծքում: Մայսիսի 11-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Գիշերվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ Է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, դրանց շուրջ մեկ երրորդը ընկել Է հենց հատվածի տարածք: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակն արմատականների 140 ռազմական թիրախ Է խոցել հատվածում, ինչպես նաեւ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների շուրջ 15 օպերատիվայինների»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ