Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին

Աննա Կոստանյան 9.10.2025 - 15:14
9.10.2025 - 15:14 դիտում

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին:
Ըստ տեղեկության` Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում:
Ժամը 11.50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ