Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Գոհար Ստեփանյան 1.04.2021 - 23:34
1.04.2021 - 23:34 դիտում

Ապրիլի 1-ին, ժամը 17:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1988 թ․) և «Mazda» (վարորդ՝ Մ․ Ռ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ․ Շ․-ն (ծնված 1982 թ․), Ռ․ (ծնված 2014 թ․), Ա․ (ծնված 2016 թ․) և Ա․ (ծնված 2016 թ․) Ռ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այնուհետև փրկարարներն ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ