Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ Փաշինյանն աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում

Գոհար Ստեփանյան 2.04.2021 - 10:14
2.04.2021 - 10:14 դիտում

Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-հայտնեց Գևորգյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ