Ավելի դիմակայուն քաղաք՝ աճող կլիմայական փոփոխությունների դիմաց

Աստղիկ Խաչատրյան 24.02.2024 - 18:21
24.02.2024 - 18:21 դիտում

 

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ. «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների» ծրագրի վերաբերյալ հանրային լսում: 2017 թվականի համեմատ ավելացել է մեկ բաղադրիչ՝ կլիմայի պահպանությունը:
Ջերմոցային գազերի արտանետումների հիմնական մասը կապված է քաղաքային համայնքներում կենսագործունեության հետ: Տեղական ինքնա¬կառավարման մարմինները կարող են էապես նպաստել էներգառեսուրսների ար¬դյու¬նավետ օգտագործման և կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված խնդիրների լուծմանը ոչ միայն տեղական, այլ նաև ազգային մակարդակով:
Հարկ է նշել, որ այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս Գյումրի բերել արտաքին ներդրողների, որոնք կնպաստեն էներգետիկ զարգացմանն ու կլիմայի պահպանությանը: Հանրային քննարկման արդյունքում ներկայացվեցին նաև կատարված աշխատանքերը: Ֆոտովոլտային կայանների տեղադրումից մինչև արտաքին լուսավորության համակարգեր ու էներգաարդյունավետության ծրագրեր՝ բազմաբնակարան շենքերի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ