Առողջապահության նախարարությունը մտադիր է ջրծաղիկի դեմ պատվաստանյութ ձեռք բերել

Աննա Կոստանյան 7.06.2022 - 12:25
7.06.2022 - 12:25 դիտում

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեցին ջրծաղիկի տարածվածության և կանխարգելման հնարավորությունների մասին:

«2020 թվականին ունեինք բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում նաև՝ ջրծաղիկի կտրուկ նվազում: Հիմա մենք վերադառնում ենք նախաքովիդյան համաճարակային իրավիճակին, որը գտնվում է մեր երկրի համար սեզոնային ակտիվության շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:

Կանխարգելելու համար աշխարհում արվում են պատվաստումներ, բայց, նախարարի խոսքով, ջրծաղիկի դեմ պատվաստումը ներառված չէ ազգային ծրագրում:

«Մինչև քովիդը հաշվարկներ իրականացրել էինք, որ առաջնային՝ զինակոչիկների և երեխաների համար ստեղծվեր այդ հնարավորությունը: Մենք պետք է վերադառնանք այդ ծրագրին և ջրծաղիկի դեմ պատվաստանյութն ընդգրկենք ազգային ծրագրով ձեռք բերվող պատվաստանյութերի մեջ»,- ասաց Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ