Առավել խիստ պատժաչափեր՝ ռազմական դրության ժամանակ. փոփոխություններ Քրեական օրենսգրքում

Հրաչ Սահակյան 27.10.2020 - 19:49
27.10.2020 - 19:49 դիտում

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով առաջարկվում են կարգավորումներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նշված օրենդրական նախաձեռնությունը կատարվում է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ առավել խիստ պատժաչափեր նախատեսելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ