Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման ընթացակարգը

Հրաչ Սահակյան 27.10.2020 - 19:46
27.10.2020 - 19:46 դիտում

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ