Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

15.04.2023 - 17:03 դիտում

Ապրիլի 16-19-ը հանրապետության առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 3-5 մ/վ, ապրիլի 19-20-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։

Երևանում ապրիլի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ