Առաջիկա օրերը՝ առանց տեղումների. օդի ջերմաստիճանը կբարձրանա

26.05.2022 - 19:33 դիտում

Մայիսի 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ