Առաջիկայում մի շարք համայնքներում կառուցապատման թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով

Աննա Կոստանյան 15.11.2021 - 14:39
15.11.2021 - 14:39 դիտում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինական թույլտվություններ թվային E-permits համակարգի արդիականացման աշխատանքներին նվիրված խորհրդակցություն։ Ծրագրային ապահովման արդիականացման աշխատանքներ իրականացնող «Այթիռեսուրսիս» կազմակերպության ներկայացուցիչների կողմից ներկայացվեց հարթակի բարելավմանը միտված աշխատանքների ընթացքը։

Որպես արդիականացման աշխատանքների վերջնարդյունք է ընտրված Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի իրականացումը` բացառապես առցանց համակարգի միջոցով: Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ առաջիկայում որպես փորձնական և առաջնային փուլի մեկնարկ Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործառույթների նախագծման և շինարարության փուլերը իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով` դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որին ինտեգրված են թույլտվությունների շղթայում ներգրավված պատասխանատու մարմինները։

Միաժամանակ, համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների, նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 30-ից քաղաքաշինական թույլտվությունները տրամադրել բացառապես առցանց եղանակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ