Հավասար պայմաններ ու ներառական կրթության անհավասար ուղի

Հրաչ Սահակյան 15.11.2021 - 14:16
15.11.2021 - 14:16 դիտում

«Իմ իրավունքը» ներառական կրթությունը Հայաստանում եւ Կոսովոյում ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքները, մարդու իրավունքների համատեքստում գրանցած արդյունքները, Շիրակի մարզի 12 կրթական հաստատություններից ծրագրի թիրախ 6 մանկապարտեզներում ֆիզիկական հարմարվածությունն ունեն հետեւյալ պատկերը

  • 4 մանկապարտեզում բացակայում են աստիճանահարթակները/թեքահարթակները
  • 1 մանկապարտեզում առկա բոլոր աստիճանահարթակները/թեքահարթակները ունեն վերանորոգման կարիք
  • Միայն մեկ մանկապարտեզում է առկա ստանդարտներին համապատասխան կառուցված թեքահարթակ
  • 1 մանկապարտեզի համար կառուցվում է նոր շենք, որի կառուցման ընթացքի վերահսկողությունը ստանձնել է Գյումրու համայնքապետարանը
  • Բոլոր մանկապարտեզներում բացակայում են տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ցուցատախտակները:

Ծրագրի 6 դպրոցներում ֆիզիկական հարմարեցվածությունն ունի հետեւյալ պատկերը

  • Բոլոր 6 դպրոցներում բացակայում են տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված բրալյան նշագրումները
  • 5դպրոցներն ունեն մուտքի թեքահարթակների վերանորոգման կարիք
  • 1դպրոց ունի բակի մուտքի թեքահարթակների վերանորոգման կարիք

Իրականացված հետազոտությունները ի հայտ են բերել մի շարք խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների ոչ լիարժեք իրացման եւ ՀՀ կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք կատարման հետ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ