ԱՊՀ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի հետ շփում կլինի. վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 24.12.2021 - 21:29
24.12.2021 - 21:29 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մասնակցելու է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Այո՛, մասնակցելու եմ: Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի, քանի որ այնտեղ լինելու ենք ԱՊՀ երկրների ղեկավարներով:

Պաշտոնական բանակցության վերաբերյալ այս պահի դրությամբ առաջարկ չենք ստացել, և քանի որ գագաթնաժողովը ոչ պաշտոնական է, շփումները ևս կլինեն ոչ պաշտոնական»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ գագաթնաժողովին արյոք հնարավո՞ր է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ