Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

1.12.2021 - 18:25 դիտում
Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։

 

Զբաղեցնելով նախորոշված շրջանները, անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ՝ հաշվի առնելով  ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։ Զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են։

Ղեկավարությունը բարձր է գնահատել զորավարժությանը մասնակցած հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու հմտությունները և անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ