Անվասայլակներով բասկետբոլ. ԲԿՄԱ-ն երկրորդ թիմը կունենա Գյումրիում

11.05.2021 - 17:33 դիտում

Ուսուցողական մարզում, հետո ցուցադրական հանդիպում: Անվասայլակներով բասկետբոլի երեւանցի վարպետներն են: Եկել են Գյումրի՝ մարզաձեւը ներկայացնելու, փորձը փոխանցելու:

ԲԿՄԱ-ն մտադիր է անվասայլակներով բասկետբոլի երկրորդ թիմը ստեղծել: Այն կներկայացնի Գյումրին: Կազմակերպիչները կապահովեն անվասայլակներով, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով: Նորաստեղծ թիմը կարող են համալրել նրանք, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ: Մարզումները կազմակերպվելու են Գյումրու թիվ 29 դպրոցի մարզադահլիճում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ