Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարազատներն ու մարտական ընկերներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

29.06.2022 - 19:58 դիտում

Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։

Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ