Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են

Հրաչ Սահակյան 22.03.2021 - 23:25
22.03.2021 - 23:25 դիտում

Մարտի 21-ին անհետացած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են, որ ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ