Մահապարտի պայթելու հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ տուժել

Հրաչ Սահակյան 22.03.2021 - 22:19
22.03.2021 - 22:19 դիտում

Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքում մահապարտի պայթելու հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ տուժել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին, 59-ամյա տղամարդը պայթուցիկ սարք է մտցրել այն շենք, որտեղ ընթանում էր գյուղական կոմիտեի նիստը:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Նշվում է, որ ավելի վաղ տղամարդուց հողակտոր է առգրավվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ