«Անհապաղ վերացնել թերացումները». Շիրակի մարզպետի շրջայցը Ամասիայում

Աննա Կոստանյան 28.09.2022 - 19:05
28.09.2022 - 19:05 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր Ամասիա խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները հետեւել են Ամասիա համայնքում, մասնավորապես, Ամասիա, Բերդաշեն, Աղվորիկ, Արդենիս բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Գառնառիճում եւ Բերդաշենում համայնք-կառավարություն ջանքերով իրականացվել է փողոցային լուսավորման ցանցի անցկացումը՝ 17մլն 285 հազար դրամ բյուջեով, որից պետության համամասնությունը կազմում է 60 տոկոս: Ծրագրով նախատեսված է եղել 59 հենասյուներ՝ լեդ էներգախնայող լուսատուներով, որոնց թիվը Բերդաշենում 38 եւ Գառնառիճում 21-ն են: Պատասխանատուների խոսքով՝ մոտ 1,8 կիլոմետր երկարությամբ լուսավորման ցանց է անցկացվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ