Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել. ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հորդորը

Աստղիկ Խաչատրյան 19.09.2023 - 21:47
19.09.2023 - 21:47 դիտում

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր:

«Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112»,- հայտնում են ՆԳՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ