Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Աննա Կոստանյան 17.11.2021 - 15:14
17.11.2021 - 15:14 դիտում

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրմանը՝ մտահոգություն հայտնելով զինված ընդհարումների կապակցությամբ։

Ռուդենկոն և Կլաարն ընդգծել են Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծման հրամայականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ