Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

Աննա Կոստանյան 10.08.2023 - 11:00
10.08.2023 - 11:00 դիտում

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Այս մասին Թևանյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ