21 սահնօձ, 3 գյուրզա, 3 իժ, 3 շահմար, 1 լորտու, փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Աննա Կոստանյան 10.08.2023 - 10:15
10.08.2023 - 10:15 դիտում

Օգոստոսի 8-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան, Ապարան, Աշտարակ, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Հրազդան, Իջևան քաղաքներում և Հերմոն, Ազատան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 իժ, 3 շահմար, 3 գյուրզա, 21 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ