Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին

Աննա Կոստանյան 6.05.2021 - 15:09
6.05.2021 - 15:09 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

Այս մասին Այվազյանը հայտնել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,- ասաց Այվազյանը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ