ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ԳԽՆՄՎ մարզային բաժիններում սպասվող կրճատումներին

Աննա Կոստանյան 6.05.2021 - 13:52
6.05.2021 - 13:52 դիտում
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժիններում նախատեսվում է 54 աշխատակցի կրճատում։ Նրանցից 4-ը Շիրակի մարզից են։
Հաշվի առնելով Շիրակի մարզում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների քանակը՝ խիստ կարեւոր է ԳԽՆՄՎ-ի գործառույթը, որի միջոցով խորհրդատվություն է տրամադրվում գյուղացիական տնտեսություններին, ապահովվում է կառավարության հետ կապը։ Աշխատակիցների կրճատումը մարզում գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի ու մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար լուրջ խոչընդոտ կհանդիսանա։
Այս մասին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարց է ուղղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ