Այս պահին ունենք 268 անհետ կորած ՀՀ քաղաքացի, որոնց մեջ կարող են լինել նաև գերիներ. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 18.06.2021 - 00:28
18.06.2021 - 00:28 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ հայտնեց անհետ կորած քաղաքացիների և գերիների թիվը։

Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ կա 268 անհետ կորած, ներառյալ այն անհետ կորածները, որոնք ենթադրվում է, որ կարող են լինել գերեվարված։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կա 60 գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: 89 գերի հաջողվել է վերադարձնել:

«Ընդհանուր առմամբ զոհերի թիվը 3705 է։ 1994 թվականի պատերազմից մենք ունենք 395 անհետ կորած։ Այո, մենք նաև Արցախում դատապարտված անձանց ենք վերադարձրել, բայց Ադրբեջանն էլ վերադարձրել է 20 տարվա ազատազրկման դատապարտված, Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով ականապատ դաշտերի քարտեզների մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմին, որպես գերիների վերադարձին հումանիտար պատասխան, տրամադրվել են ոչ մեծ հատվածի քարտեզները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ