Այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին հայկական և ադրբեջանական կողմերն անցակետեր կտեղակայեն. ԱԱԾ

Աստղիկ Խաչատրյան 14.11.2021 - 22:40
14.11.2021 - 22:40 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ