Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք․ Գագիկ Սուրենյան

8.07.2023 - 13:11 դիտում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք»։

Հավելենք, որ այսօր՝ հուլիսի 8-ին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հայհիդրոմետից հայտնել ենք, որ հուլիսի 9-ին, 10-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ