Ննջասենյակում՝ ինքնաձիգ, ավտոտնակի տանիքում՝ կանեփ․ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

8.07.2023 - 13:17 դիտում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հուլիսի 7-ի առավոտյան Աշտարակ քաղաքի Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն տղամարդը հայտնել է, որ Արագածի փողոցի իր տանն ինքնաձիգ ունի:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 42-ամյա տղամարդու տան 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, իսկ տանը հարակից ավտոտնակի տանիքում՝ կանեփի բույսեր:
Նախաքննությունը շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ