Ալբանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Բեգայ

8.07.2023 - 13:05 դիտում

Ալբանիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս շատ լավ տեմպը կպահպանվի նաև ապագայում։ Այդ մասին հայտարարել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը՝ Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Ալբանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը»,- ասել է Բեգայը։

Նա հավելել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը՝ վստահելի գործընկերների և միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ