Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 9.02.2022 - 18:10
9.02.2022 - 18:10 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալներ ներկայացրեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի և անհետ կորածների վերաբերյալ:

«Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, նրանցից 196-ը զինածառայողներ են, 21-ը՝ քաղաքացիական անձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ