Այստեղ ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու մասին

18.09.2022 - 16:29 դիտում

Մեր այցի կարևորությունը նաև այն է, որ այստեղ ենք՝ լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից. խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ինչ աջակցություն կարող է տրամադրել Հայաստանին, արդյոք այն կարող է լինել ռազմական։

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը … Այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ցանկություններ կան»,- ասաց նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն էլ տեղեկացրեց, որ Կոնգրեսի պատվիրակության այցից առաջ պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում է կատարվել, նաև ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում է նախատեսվել։

«Ժողովրդավարությունը շատ փխրուն է, և մենք՝ ամերիկացիներս, գիտակցում ենք ժողովրդավարության փխրունությունը։ Ժողովրդավարությունը և անվտանգությունը միասին պետք է լինեն: Մենք կարևորում և շեշտադրում ենք այդ հարցերը»,- ասաց Աննա Էշուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ