ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին. Նենսի Փելոսի

18.09.2022 - 16:24 դիտում

Հայաստանում եմ՝ ասելու, որ Միացյալ Նահանգները հանձնառու է՝ աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, և մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք: Այս մասին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նա հիշեցրեց՝ իր այցը Հայաստան ավելի վաղ էր պլանավորած, սակայն այնպես ստացվեց՝ իրենք Հայաստան եկան այն պահին, երբ կարող են անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը:

«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին։ ԱՄՆ-ն վաղուց է հայտարարել՝ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ»,- նշեց Փելոսին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հետևում է այս խնդրին:

«Նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է»,- նշեց Փելոսին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ