Այսուհետ Երևանում հրավառություն կանեն միայն տոներին և միայն 2 հրապարակում

Աստղիկ Խաչատրյան 22.11.2022 - 21:05
22.11.2022 - 21:05 դիտում

Երևանի քաղաքապետարանն արգելել է Երևանում հրավառությունները` բացառությամբ Հանրապետության և Ազատության հրապարակների։ Նման որոշում է կայացվել Երևանի ավագանու այսօր կայացած նիստում, տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից։
«Հանրապետության ու Ազատության հրապարակներում հրավառությունը թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ` նախագիծը ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` ասելով, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, որոնց պարագայում հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ