Այնթապ գյուղում ավտոմեքենա է այրվել

17.12.2022 - 20:43 դիտում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին շարքի թիվ 21/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:00-ին: Ավտոմեքենան այրվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ