Էրդողանը Թուրքիայի ընդդիմությանը կոչ է արել չխաղալ «Գահերի խաղը»

17.12.2022 - 20:46 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը կոչ է արել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ դատավարության վերաբերյալ վաղաժամ եզրակացություններ չանել և «չմիջամտել արդարադատության գործերին»՝ չխաղալ «Գահերի խաղը»:

«Վեճերը, որոնք վերջին օրերին թեժացել են, կապված չեն մեր իշխանության, անձամբ ինձ կամ մեր ազգի հետ։ Դրանք կապված են ԿԸՀ-ին վիրավորած կոնկրետ անձի նկատմամբ դատավճռի հետ։ Դա ներքաղաքական բանավեճ է, որը ոմանք փորձում են վերածել բյուզանդական ոճով «Գահերի խաղի»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ առայժմ կայացվել է միայն առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավելի վաղ թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետին դատապարտել էր երկու տարի յոթ ամսվա ազատազրկման՝ հիմնվելով վիրավորանքների մասին օրենքների վրա: Վերջինս համարվում է գալիք տարի Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցներից մեկը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ