ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Իլհամ Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը

Աստղիկ Խաչատրյան 16.11.2022 - 19:21
16.11.2022 - 19:21 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և կոչ է արել երկու կողմին ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ