ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

Աստղիկ Խաչատրյան 31.08.2022 - 10:43
31.08.2022 - 10:43 դիտում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին  ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Լրագրողը Պատելին հիշեցրել է օգոստոսի 31-ին  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպման մասին՝ հետաքրքրվելով՝ ինչպիսին են Պետքարտուղարության ակնկալիքները այդ հանդիպումից:

«Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ձեր հարցի առնչությամբ որևէ թարմացում չունեմ: Կարող եմ միայն կրկնել այն, ինչ նախկինում ասել ենք՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասել է Պատելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ