ԱՄՆ-ն կանի այն, ինչ ամենաօգտակարն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար. Պետդեպ

Աննա Կոստանյան 2.11.2022 - 10:47
2.11.2022 - 10:47 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքներին:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Սոչիում հանդիպումից հետո ԱՄՆ-ի մոտ տպավորություն կա՞, որ երկու կողմերն էլ դեռ շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

«Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավվել հաջորդ ամիսներին՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների միջոցով քննարկումները», – ասել է Փրայսը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կանի այն, ինչ ամենաօգտակարն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ