ԱՄՆ-ն զորք չի ուղարկի, բայց ամեն կերպ կաջակցի Ուկրաինային. Բայդեն

Աննա Կոստանյան 2.03.2022 - 10:23
2.03.2022 - 10:23 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությանը:

«ԱՄՆ-ն կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասել է նա` նշելով, որ իրենց դաշնակիցների հետ հզոր տնտեսական պատժամիջոցների են դիմում ՌԴ նախագահի նկատմամբ:

Բայդենը հայտնել է, որ այսօրվանից իրենք ՌԴ-ից բոլոր թռիչքների համար փակում են օդային ճանապարհը:

ԱՄՆ-ն, Բայդենի խոսքով, աջակցում է Ուկրաինային: Նա մասնավորեցրել է` խոսքը տնտեսական, հումանիտար և ռազմական աջակցության մասին է:

«Մեր զորքերը չեն կռվի Ուկրաինայում, բայց ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած դյույմ` մեր ունեցած բոլոր միջոցներով»,- ասել է նա` նկատելով, որ առաջիկա օրերն ուկրաինացիների համար բարդ են լինելու:

Բայդենը հայտնել է` ԱՄՆ իշխանությունները փակում են օդային ճանապարհը ռուսական ինքնաթիռների համար: Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն անհրաժեշտության դեպքում կարող են ռազմավարական պաշարներից նավթի լրացուցիչ պաշարներ թողնել, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում` «ռուս օլիգարխների հանցանքների հետաքննության» նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ