Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան

Աննա Կոստանյան 23.05.2023 - 11:27
23.05.2023 - 11:27 դիտում

Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքները:

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։

Արծվիկ Մինասյանը հարցրեց, արդյոք Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է ՀՀ ԱԺ-ում անհապաղ գնահատականներ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որոնք ըստ Մինասյանի հակապետական ու հակազգային են և ուղղակիորեն առնչվում են ՀՀ և Արցախի շահերին։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ նախաձեռնությունը ներկայացրեք կքննարկենք․

«Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքներին, ապա ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքները»,-նշեց Սիմոնյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ