Ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր․ Գյումրիում թափառող շների հարձակումից տուժել է 74-ամյա տատը

3.11.2023 - 21:35 դիտում

 

Վերջին օրերի ընթացքում թափառող շների հարձակման հերթական դեպք է գրանցվել․ այս անգամ «Այսօր» լրատվականին ահազանգում է Ասպրամ Գրիգորյանը։ Գյումրու Անի թաղամասում շների հարձակումից տուժել է վերջինիս 74 –ամյա տատը՝ Ցողիկ Գրիգորյանը։

«Թափառող ու վտանգավոր շների հարձակման զոհ ա դառել 74-ամյա տատիկս, ով փողոցում զբոսնելիս է եղել։ Ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր»,- «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշեց թոռնուհին։ Ցողիկ Գրիգորյանը այս պահին Գյումրու ԲԿ-ում է, վերքերը եթե բորբոքվեն վիրահատության կարիք կառաջանա։

Թոռնուհին հավելում է, որ սա արդեն շների հարձակման 3-րդ դեպքն է։

Աստղիկ Խաչատրյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ