Ախուրյանի բաժնի ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Գոհար Ստեփանյան 2.02.2021 - 11:37
2.02.2021 - 11:37 դիտում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՈ գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Գյումրի քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերել և Ախուրյանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Մխիթար Տ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Սախալինի մարզի Յուժնի Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ