Ալիևն Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

Աննա Կոստանյան 19.01.2021 - 15:38
19.01.2021 - 15:38 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում:

Ըստ հաղորդման՝ Ալիևը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչներ ուղարկելու մասին» հրամանագիր է ստորագրել։

Մամուլի ծառայությունում նշել են, որ հրամանագրի համաձայն ստեղծված ներկայացուցչությունները ղեկավարում են «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք իրենց պաշտոնին նշանակվում և ազատվում են պետության ղեկավարի կողմից և ենթարկվում են անմիջապես նրան»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ