Ալիևը պատրաստ է համանախագահների միջնորդությամբ հանդիպել ՀՀ վարչապետին

Աննա Կոստանյան 28.09.2021 - 18:35
28.09.2021 - 18:35 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  1lurer.am-ի փոխացմամբFrance 24-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) միջնորդները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա:

Ալիևը բարձր է գնահատել նախորդ շաբաթ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ այն որակելով որպես «լավ ցուցանիշ»՝ երկխոսությունը վերսկսելու և խաղաղ լուծում փնտրելու համար։

Ալիևը հերթական անգամ պնդել է, թե Արցախյան հակամարտությունը «կարգավորված է»: Նա նաև հերքել է Հայաստանի նկատմամբ հավելյալ տարածքային պահանջներ ունենալու փաստը:

Ադրբեջանի նախագահը հերքել է նաև Human Rights Watch-ի այն պնդումները, որ Ադրբեջանը պահում և կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիների՝ նշելով, որ նրանք արդեն ազատ են արձակվել:

Ալիևը կտրականապես հերքել է նաև, որ օպերատիվ ծառայողներ են ուղարկվել՝ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մուհամեդ Միրզալիի վրա հարձակում գործելու համար, ով Ֆրանսիայում ունի փախստականի կարգավիճակ և ծանր վիրավորվել էր մարտին տեղի ունեցած դանակահարության արդյունքում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ