Ալեքպոլի «տանկ-շոգեքարշը» փոխում է կանգառը

Հրաչ Սահակյան 9.07.2021 - 16:27
9.07.2021 - 16:27 դիտում

Հարավկովկասյան երկաթուղու շոգեքարշի ու երեք վագոնների տեղափոխությունը իրարանցում է առաջացրել Գյումրու կայարանամերձ հրապարակում: Մարդիկ նկարվում, նկարում ու հետաքրքրվում են, թե ուր է գնում պատմական շոգեքարշն իր վագոններով: 1899-ին Գյումրի՝ հին Ալեքպոլ մտած շոգեքարշը, ինչպես այն ժամանակ, հիմա եւս ուշադրության կենտրոնում է: Հիշեցնենք, որ Հայաստանում N9774 շոգեքարշը շահագործվել է մինչեւ անցած դարի 70-ական թվականի կեսերը: 54 տոննա կշռող «տանկ-շոգեքարշը» կառուցվել է 1899թ.-ին Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում: Այսուհետ շոգեքարշը Գյումրի ժամանած հյուրերին կդիմավորի անմիջապես կայարանամերձ հրապարակում: Մասնագետի խոսքով՝ սա անհնարին էր, բայց իրենց աշխատանքային թիմով կարողացան հնարավոր դարձնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ