Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը լիովին փլուզված է. Արեն Մկրտչյան

26.05.2024 - 18:49 դիտում
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը լիովին փլուզված է։ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ այցելել ենք թաղամաս։ Այդ մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Գետի մյուս ափին մնացել է հաշվառված շուրջ 150 բնակիչ։ Տեղում աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնագետների գնահատմամբ այս պահին ամբողջական տարհանման կարիք չկա։ Ափից ափ անցկացված կապող լարով բնակիչներին փրկարար ծառայությունն ապահովում է պարենով, ջրով, առաջնային անհրաժեշտության ապրանքներով»,- նշված է գրառման մեջ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ