Ալավերդու բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արեն Մկրտչյան

26.05.2024 - 14:45 դիտում

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդու ամբողջ բնակչությանը տարհանելու մասին տեղեկությունները։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ալավերդու բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Խնդրո՛ւմ եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել է Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում։

Պատգամավորը նաև հայտնել է՝ նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի Ալավերդու Սանահին կայարան, Բաղրամյան թաղամասերից, Քարկոփ բնակավայրից։

Այս պահին տարհանվում են Ալավերդու Թումանյան 5, 6 շենքերի բնակիչները

Հարգելի հայրենակիցներ, Ալավերդու ամբողջ բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում…

Опубликовано Aren Mkrtchyan Воскресенье, 26 мая 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ